Մամուլ

Մենք սովոր չենք, որ Հայաստանի ղեկավարը գնա Կրեմլ և նայելով  տիրոջ աչքերին՝ խոսի ներքին գործերին չմիջամտելու մասին

Մենք սովոր չենք, որ Հայաստանի ղեկավարը գնա Կրեմլ և նայելով  տիրոջ աչքերին՝ խոսի ներքին գործերին չմիջամտելու մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ կարծիքով, Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը ինքնիշխան պետության առաջնորդի հավասարակշռված խոսք էր և պայմանավորված բացառապես իր պետության շահերով: Եկեք անկեղծ լինենք:

Մենք էլ սովոր չենք, որ Հայաստանի ղեկավարը գնա Կրեմլ և նայելով նրա տիրոջ աչքերին՝ խոսի ինքնիշխանության և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտության մասին:

Սա իսկապես նոր ու արժանապատիվ որակ է մեր պետությունների հարաբերությունների պատմության ողջ ընթացքում, և այսուհետ այս պահվածքը պետք է դրսևորել միշտ՝ բոլոր պետությունների հետ ունեցած հարաբերություններում:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը…»:

Կիսվել նյութով