ՄամուլՏեսանյութ

«Մենք Սիլվայի հետ ինը տարի ամուսնացած ենք եղել»․ երեխային գետը նետած կնոջ նախկին ամուսինը մանրամասներ է պատմել

«Մենք Սիլվայի հետ ինը տարի ամուսնացած ենք եղել»․ երեխային գետը նետած կնոջ նախկին ամուսինը մանրամասներ է պատմել

Երեկ հայտնի դարձավ, որ Ալավերդի քաղաքում 2 տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Որոշ ժամանակ հետո երեխայի մայրը հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել էր Դեբեդ գետը:

Երեխայի մայրը՝ Սիլվան, բաժանվել է նախկին ամուսնուց, հետո երեխայի հետ 2-րդ անգամ ամուսնացել Ալավերդիում: Կնոջ վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց նրա նախկին ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ.

erexa debet get

«Մենք Սիլվայի հետ ինը տարի ամուսնացած ենք եղել: Իմ երկու երեխաների գլուխն էլ կերավ, հիմա հերթը այս մեկինն էր: Ռուսաստանում մեր փոքր երեխաներին տանը թողել էր մենակ, վառարանը վառած թողել, դուռը նրանց վրա կողպել, դուրս եկել, խեղճ երեխաներս խեղդվել էին ծխից:

Չեմ կարող ասել՝ դիտավորյալ է արել, թե պատահականություն է եղել: Վորոնեժի ոստիկանությունում բոլոր տվյալները կան, երկու տարի ինքը պայմանական ազատության մեջ է եղել:

Ես այս դեպքի մանրամասները չգիտեմ՝ ինչպես է եղել: Պատճառն էլ չեմ կարող ասել, ո՞ր մի մայրն այդպիսի բան կանի իր երեխայի հետ, նա ծնող կոչվելու իրավունք ունի՞»: 

Արթուրի խոսքով՝ Սիլվան վտանգավոր է, և ինքը թույլ չի տալու, որ նա նորից մոտենա իրենց երեխային:

Կիսվել նյութով