ՄամուլՏեսանյութ

Մենք պայքարում ենք համավարակի դեմ, իսկ որոշ փսևդո ընդդիմադիրներ ոտի տակ են ընկնում. Հրաչյա Հակոբյանը՝ Ծառուկյանի մասին (Տեսանյութ)

Մենք պայքարում ենք համավարակի դեմ, իսկ որոշ փսևդո ընդդիմադիրներ ոտի տակ են ընկնում. Հրաչյա Հակոբյանը՝ Ծառուկյանի մասին

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Դրա գնահատականը տալիս է ժողովուրդը՝  նրանց տարբեր որակումներ տալով, ընդհուպ մինչեւ դավաճաններ, որովհետեւ նման իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը կռիվ է տալիս այս համավարակի դեմ, մենք համավարակի դեմ կռիվ տալուց նաեւ մեր ոտի տակ են ընկնում որոշ փսևդո ընդդիմադիրներ:

Մենք ստիպված ենք մեր ճանապարհին նրանց այս ու այն կողմ անել, որ չխանգարեն, որ մենք մեր գործն անենք: Մաքրում ենք ճանապարհը, որ մենք մեր գործը շարունակենք անել: Այս ծանր իրավիճակում շարունակենք պայքարել վիրուսի դեմ, այլ ոչ թե նրանց, դեմ, որ մանր-մունր գալիս ոտի տակ են ընկնում»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում