Ժամանց

«Մենք մոտ 20.000 կնոջ կյանք ենք փոխել»․ Մարինա Անդրեասյանը մարտահրավեր է նետել ֆիթնես շուկային

«Մենք մոտ 20.000 կնոջ կյանք ենք փոխել»․ Մարինա Անդրեասյանը մարտահրավեր է նետել ֆիթնես շուկային

«Մենք մոտ 20.000 կնոջ կյանք ենք փոխել»։ Երիտասարդ կին գործարար Fit24 Fitness Clubs-ի և կանանց համար նախատեսված InShape Studio-ի հիմնադիր Մարինա Անդրեասյանը Wnews.am-ին պատմում է, թե ինչպես կարճ ժամանակում հասավ հաջողության և մարտահրավեր նետեց ֆիթնես շուկայում։

-Ինչպե՞ս հիմնեցիք Fit24 Fitness Clubs- ը և InShape Studio-ն: Ինչո՞վ են դրանք տարբերվում:

-Տասը տարի աշխատելով ֆիթնես ոլորտում և որպես ղեկավար մասնակցելով քաղաքի առաջին ֆիթնես ակումբի կառուցման ողջ ընթացքին, հասկացա, որ Հայաստանում կան շատ բացեր ֆիթնես շուկայում: Մարդիկ հոգնել էին մեծամասշտաբ կոնցեպտով ֆիթնես ակումբներից, որտեղ իրնք մենակ էին մնում և չէին ստանում արդյունք:

Փոքր ակումբներին էլ ունեին ռեսուսների պակաս, որի արդյունքում դժվար էր ապահովել որակ:

Ֆիթնես ոլորտում ստեղծվել էր երկու մեծ բևեռ և մենք որոշեցինք լրացնել այդ բացը ՝ ստեղծելով մեր երկու կենտրոնները, որոնք լրացնում են մեկը մյուսին:

Մարինա Անդրեասյան

-Ո՞րն է Ձեր նպատակը:

-Որակյալ ֆիթնեսը դարձնել հասանելի և պրակտիկ, տալ հստակ, չափելի արդյունք, դուրս գալ տարեկան փաթեթների համակարգից և ֆիթնեսի փաթեթը բանկի միջոցով գնելու անհրաժեշտությունից և, ամենակարևորը, տալ մարզիչներին հնարավորություն մտածել լավ մարզելու, ոչ թե գումար վաստակելու մասին: Այս ամենի արդյունքում ստեղծվեց ՛՛InShape Studio՛՛-ն կանանց համար, որն ի սկզբանե շատ փոքր էր:

Ես միայնակ եմ աշխատում, ինքս ներդրում եմ արել, ինքս բացել եմ ֆիթնես կենտրոնը և ստեղծել եմ այն որպես սթարթ-ափ՝ փորձարկելով թե ինչպես կաշխատի այդ կոնցեպտը Հայաստանում: Լայն միջազգային կապերի շնորհիվ մեր ակումբում ներգրավեցինք միջազգային էքսպերտներ և բարձրորակ լոկալ մարզիչներ քաղաքի տարբեր ակումբեներից, որոնց նույնպես շատ դժավր էր աշխատավայրում ռեալիզացվել : Համախմբեցինք բոլորին՝ ստեղծելով հարմար պրոդուկտ բոլոր առումներով, թե՛ գնային, թե՛ մարզչական կազմի, թե՛ մաքրության, ոչ մեծ տարածքում՝ չներառելով ավելորդ ծառայություններ և այդպիսով արհեստականորեն չբարձրացնելով գինը։

Առաջին իսկ ամսից արդյունքերը շոկային էին։ Բրենդը շատ արագ սիրվեց, իսկ ֆիթնես շուկան սկսեց տրանսֆորմացվել և քաղաքի մեծ ու փոքր ֆիթնես կենտրոնները սկսեցին վերանայել իրենց քաղաքականությունը։ Շատերը սկսեցին կրկնօրինակել, ինչը նշանակում է, որ ամեն ինչ հաջողել է:

Այնուհետ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ամրապնդել այս կոնցեպտը։ Փափազյան փողոցի վրա բացվեց InShape Studio-ն՝ մեծ եռահարկ շենքի տեքսով , որտեղ մի քանի հարկ ամբողջովին նախատեսված է կանանց համար, որտեղ խմբային մարզումների հիման վրա լուծվում է կանանց ցանկացած խնդիր։

Կարելի է ասել, սա Հայաստանում միակ նմանատիպ պրակտիկան էր, որի արդյունավետությունը շատ արագ նկատվեց: Այս պահին մենք մոտ 20.000 կնոջ կյանք ենք փոխել, որոնք հասել են բացառիկ արդյունքների և ես ուրախ եմ, որ իմ աշխատանքով կարողանում եմ բարելավել մարդկանց կյանքը։

Մարինա Անդրեասյան

-Ինչպե՞ս և ու՞մ համար ստեղծվեց ՛՛Fit24 Fitness ցանցըը:

-Անցավ մեկ տարի, ստեղծվեց արդեն մյուս բրենդը՝ ՛՛Fit24՛՛-ը, քանի որ ակնհայտորեն կար պահանջ պրեմիում բրենդի, որտեղ կլինի և՛ մարզասրահ, և՛ շոգեբաղնիքներ, և՛ հարմարավետ բարձրակարգ պայմաններ, և՛ ,ամենակարևորը, արդյունքին միտված մարզումներ նաև տղամարդկանց համար։

Այս բրենդի շուրջ համախմբվել են իրենց ոլորտում լավագույն մասնագետները ողջ քաղաքից։ Բրենդը մերն է և միջազգային փորձի հիման վրա կառուցված առաջին 24 ժամյա ֆիթնես ակումբն է Հայաստանում: Պլաններ կա այս բրենդը ներկայացնելու նաև արտերկրում, միջազգային ֆիթնես հարթակներում։ Մենք առաջին անգամ մարզիչներին առաջարկեցինք աշխատել միայն արդյունքի համար, այլ ոչ թե գումարի՝ ապահովելով ճիշտ և լավ վարձատրություն։ Այսպես բացվեց ՛՛Fit24՛՛-ի առաջինը մասնաճյուղը ՛՛Ռամադա՛՛ հյուրանոցում և այժմ արագ ընդլայնվում ենք:

-Որքանո՞վ եք կարևորում առողջ և ճիշտ սննդակարգի պահպանումը մարզումների ընթացքում:

-Բնականաբար, մարզումներին համատեղ պահելով ճիշտ սննդակարգ, շատ արագ կարելի է հասնել գերազանց արդյունքների, սակայն մենք դեմ ենք շատ խիստ սննդակարգին, քանի որ այդ դեպքում կարող է նաև վնասվել մարդու առողջությունը և սննգակարգով մարդը կարող է նիհարել նաև առանց մարզումների, բայց մարմիը չի ստանա գեղեցիկ տեսք և կիլոգրամները արագ կվերադառնան։ Մեր մարզիչների առջև խնդիր է դրված նիհարեցնել առանց խիստ սննդակարգերի՝ գրագետ կազմված մարզումների ծրագրի միջոցոով։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ուշ են սկսել մարզվել: Ինչպիսի՞ վարժություններն են նրանց համար առավել օգտակար: 

-Կարևոր է, թե տվյալ կինը, ինչ մարզավիճակում է գտնվում, և առողջական ինչ հակացուցումներ ունի,ծրագրերը կազմվում են ըստ նրա առողջական խնդիրների և նպատակների: Շատ կարևոր է, որ ցանկացած մարդ, ով ընտրում է ֆիթնես ակումբ, հստակ գիտակցի, որ ինքը գործ ունի իր առողջության հետ և բարձրակարգ մարզասրահի անունը և ստատուսով մարզիչը դեռ չեն երաշխավորում, որ մարզումները չեն վնասի ձեզ կամ արդյունքի կբերեն։ Միշտ չէ, որ մարզիչը մինչև վերջ հասկանում է ձեր խնդիրը և նույնիսկ փոքրիկ ցավերի դեպքում անպայման պետք է տեղեկացնել նրան։ Որոշ ժամանակ արդյունք չգրանցելու դեպքում պետք է մտածել մարզումների ծրագիրը կամ մարզման ֆորմատը փոխելու մասին, ուրեմն ինչ որ բան այնպես չէ։

-Իսկ ընդհանրապես, ո՞ր դեպքում է հակացուցվում զբաղվել ֆիթնեսով:

-90 տոկոս առողջական խնդիրների դեպքում կարելի է գտնել ճիշտ ծրագիր, ուղղակի պետք է բացառել բոլոր այն վարժությունների համակարգը, որոնք ներազդում են խնդրահարույց հատվածների վրա։ Պետք է շատ զգույշորեն և ուշադիր ընտրել մարզչին և ֆիթնես կենտրոնը։

Մարինա Անդրեասյան

-Ինչո՞ւ ՛Fit24 Fitness Clubs՛՛-ի նման աժեոտաժ առաջացրեց և մարտահրավեր նետեց շուկայում արդեն առկա ֆիթնես կոնցեպտներին:

-Այն ունիկալ կոնցեպտ է , որը կառուցված է միջազգային փորձի հիման վրա․ անհատական մարզումներ՝ մարզչի հետ, արհեստականորեն չբարձրացված գներ, հնարավորություն քիչ ժամանակ ծախսելով՝ գրանցել արագ արդյունք և ,ամենակարևորը, ճկուն, բաց ցանկացած վճարման համակարգի համար. հաճախորդին չենք պարտադրում վճարել տարեկան, նա ինքն է որոշում որքան մարզվի և որքան վճարի, իսկ մազչին տալիս ենք հնարավորություն կենտրոնանալու միայն մարզումների և կատարելագործվելու վրա։

-Սպորտը կենսաձև է, թե՞ անհրաժեշտություն:

-Երկուսն էլ, իրականում մեր նպատակն է սպորտը դարձնել ապրելակերպ. գրագետ ֆիթնեսը սթրեսից ազատվելու, ինքնազգացողությունը լավացնելու և կյանքը երկարացնելու լավագույն միջոցն է: Պետք է ներդրում անել սպրոտի մեջ, այլ ոչ թե դեղահաբերի՝ առողջ ապրելու համար։

-Նշե՛ք Ձեր կարծիքով հաջողակ բիզնեսի 3 շարժիչ ուժերը:

-Մարդիկ, որոնց հետ կարելի է կիսել այդ ճանապարհը, ովքեր կսիրեն իրենց աշխատանքը և կվերաբերվեն քո բիզնեսին , ինչպես իերնց սեփականին, պրոդուկտը, որը պետք է իրականում պարունակի այն բոլոր բաղադրիչները, որոնք դու կոմունիկացնում ես սպառողին, իրականում բավարարի սպառողի պահանջը և հստակ ու որակով կատարի այն ֆունկցիան որի համար ստեղծված է, ամենօրյա էֆեկտիվ աշխատանքը և կարգապահությունը, որով էլ պայմանավորված է բիզնեսի հաջողությունը:

-Ի՞նչն է կնոջն առավել լիարժեք դարձնում:

-Սիրված և իքնառեալիզացված լինելը: Պետք է անել այն մաքսիմումը, որը կարող ես:

-Ձեր հոբբին:

-Երաժշտությունը, ֆիթնեսը, ձիավարությունը, հոգեբանութունը։

-Հագուստի նախընտրելի ոճը… 

-Սմարթ քեժուալ՝ առօրայի համար, էլեգանտ՝ գործնական և երեկոյան հանդիպումների համար:

-Երազանքների երկիրը…

-Շատ եմ սիրում ճամփորդել, շատ եմ հավանել Անգլիան՝ Լոնդոնը, որտեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում:

-Հանգստի սիրելի տարբերակը…

-Ես երևի չեմ հանգստանում, բայց եթե ունենում եմ հանգստի ժամեր, սիրում եմ դրանք անցկացնել մտերիմներիս, ընկերներիս հետ:

-Սեղանի գիրքը…

-Ավելի շատ գիտական և բիզնես գրքեր եմ կարդում, քան գեղարվեստական, ուսումնասիրում եմ նաև մարդկային հոգեբանությանը, աշխարհի տարբեր կրոններ և բազում հետաքրքիր տեսություններ, ուսմունքներ։ Միտքս միշտ գեներացնում է շատ հարցեր, որոնց պատասխանները հաճախ գտնում եմ նման գրքերում։

Աղբյուր՝ wnews.am

Share