Մամուլ

«Մենք մեր էրեխուն լավ ենք ճանաչում, անհնար ա, որ ինքը նման քայլի դիմեր»․ երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի հորեղբայր

«Մենք մեր էրեխուն լավ ենք ճանաչում, անհնար ա, որ ինքը նման քայլի դիմեր»․ երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի հորեղբայր

Armlur.am-ը զրուցել է Արսեն Մանուկյանի հորեղբայր Էդիկ Մանուկյանի հետ, որը պնդում է, որ իր եղբոր տղան ինքնասպանություն չէր գործի: «Մենք չենք հավատում, որ մեր էրեխեն կարար ինքն իրեն խփեր, բայց մամուլում հայտարարվում է, որ առաջին վարկածով ինքն է իրեն խփել, որ ինչ-որ վիճաբանություն է եղել:

Էդ բոլոր հայտարարությունները հերյուրանքներ են: Մենք մեր էրեխուն լավ ենք ճանաչում, անհնար ա, որ ինքը նման քայլի դիմեր»:

Նշենք, որ մահացած զինվորը մեկ տարի մեկ ամսվա ծառայող էր, վերջին անգամ հարազատների հետ զրուցել է երկուշաբթի օրը:

arsen manukyan 2

«Երբեք ծառայությունից չի դժգոհել, չի գանգատվել, շատ խելացի տղա էր: Հայրը 25 տարի սահման է պահել: Մեծ եղբայրը զորացրվելուց հետո կրկին անցել է զինվորական ծառայության»,- մեզ հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արսեն Մանուկյանի հորեղբայրը:

Հավելենք, որ մահացած զինծառայողը Վարդենիս համայնքից էր:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի դին: 

Կիսվել նյութով