Մամուլ

«Մենք կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից». Չավուշօղլու

«Մենք կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից». Չավուշօղլու

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «3+3» ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք պետք է աջակցենք հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այսպիսով, մենք նախատեսում ենք համագործակցել «3+3» ձևաչափով (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Էրդողան

Չավուշօղլուն նշել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ» և «համագործակցության ընդլայնման ճանապարհով անհրաժեշտ է հասնել մշտական հրադադարի»:

«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից։ Դա առավել օգտակար կլինի Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Այդ պատճառով մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այդ ուղղությամբ»,- հավելել Է Չավուշօղլուն։

Կիսվել նյութով