Մամուլ

«Մենք կապ չունենք». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին. «Հրապարակ»

«Մենք կապ չունենք». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է կորել գյումրեցի տատիկի դին՝ հարցրինք «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պատասխանատուներից մեկին։ «Մեծ հաշվով, մենք այդ խնդրի հետ կապ չունենք. դրական կորոնայով մահացածների մորգը գտնվում է Աբովյանում, մենք դիակն ուղարկել ենք Աբովյան»:

Ասում են` ձեզ մոտ է կորել։ «Չէր կարող նման բան լինել, մեր մոտից այն ուղարկվել է Աբովյան»: Պատասխանատվությունից փորձում եք խուսափե՞լ։

«Ոչ, փաստն ենք արձանագրում»: Իսկ ո՞վ է պատասխանատուն։ «Նախարարությունը»: Ի՞նչ է լինելու: «Չեմ կարող ասել»: Բա ո՞վ կարող է ասել, իսկ հնարավո՞ր է` էլի են նման դեպքեր եղել։

«Չեմ կարծում, թե եղած լիներ․ կիմանայիք»: Որտեղի՞ց է այդ «լավատեսությունը»: «Հարազատները գնում, ապակու հետեւից ճանաչում են իրենց հարազատին` տեղի է ունենում իդենտիֆիկացիա»: Բոլոր դեպքերում, պատասխանատվություն հասնո՞ւմ է նման արարք կատարողներին։ «Խնդրով պետք է զբաղվեն իրավապահները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով