Շոու-բիզնես

«Մենք խոստացել ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջի “Story” բաժնում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին։ «Մենք խոստացել ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը», -գրել է հայուհին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային հայ աստղերից է, ովքեր չեն վախենում բարձրաձայնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Դեռ 4 տարի առաջ, երբ Քիմն իր ամուսնու, դստեր և քրոջ՝ հայուհի Քլոե Քարդաշյանի հետ ժամանել էր Հայաստան, նրանք այցելեցին նաև ծիծեռնակաբերդ։

Համաշխարհային աստղերը հուշահամալիրի անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Քլոեն նույնիսկ արտասվեց:

քլոե քարդաշյան

Այդ այցից հետո Քիմ Քարդաշյանը սկսեց ավելի լայնածավալ գործունեություն՝ հարցազրույցներ ցեղասպանության վերաբերյալ, կոչեր՝ ցեղասպանությունը ճանարելու մասին։

Հայոց ցեղասպանություն
Կիսվել նյութով