Մամուլ

Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

Այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին, և չեմ կարծում՝ սա այն ակտուալ թեման է, որի վերաբերյալ մենք պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք։

Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հարաբերություններ են իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, կա՞ն տարաձայնություններ և արդյո՞ք տարաձայնություններն այն աստիճանի են, որ իրենք չեն կարողացել միավորվել մեկ դաշինքում։

hayastan dashinq

«Դուք ճանաչու՞մ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանարապես որևէ տարաձայնություն չլինի, միգուցե միայն զույգերի մոտ է նման բան լինում։ Չեմ կարծում, որ իրականում սա այն թեման է, որ արժանի է քննարկման։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են. «Բայց այս ընտրությունների ժամանակ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի նկատմամբ, անվտանգության հարցերում եւ այլն: Դրա համար մրցակցային դաշտում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չի որեւէ համագործակցություն:

Դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ որ բոլոր դաշինքները գրանցվեն եւ մասնակցողների ֆորմատը պարզ լինի բոլորի համար»:

Կիսվել էջում