ՄամուլՏեսանյութ

Մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան․ Ապարանում սպանվածների հարազատները մանրամասներ են հայտնում (Տեսանյութ)

Մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան․ Ապարանում սպանվածների հարազատները մանրամասներ են հայտնում (Տեսանյութ)

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին եւ պատժել:

«Գիտեմ, որ մեկ օր առաջ վիճաբանություն է եղել , որից տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ։ Այդ վիճաբանությունը շարունակվել է գազալցակայանում, որը պատկանում է փոխմարզպետին»,-ասաց սպանված Տիգրան Հարությունյանի հայրը։

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի:

aparan spanutyun

Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երեւանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր եւս մեկ քաղաքացի։

Հարուցված քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը Ձորագլուխ համայնքից է։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում