Մամուլ

Մեկ ամսում 4000 աշխատատեղ է կրճատվել. «Փաստինֆո»

Մինչ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր իշխանափոխությունից հետո Հայաստանում աշխատատեղերի ավելացմամբ, դրանք սկսել են նվազել։ Պաշտոնական տվյալներով, մարտին (սա հրապարակված վերջին տվյալն է) հայտարարագրված աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլև մի բան էլ կրճատվել են։

Նախորդ ամսվա համեմատ աշխատողների քանակը պակասել է 4 հազար 750-ով։ Պաշտոնական տվյալներով, փետրվարին Հայաստանում հայտարարագրված է եղել 569 հազար 204, մարտին` 564 հազար 454 աշխատատեղ։

Թե ո՞րն է եղել աշխատատեղի կրճատման պատճառը, հայտնի չէ։ Բայց մեկ ամսում 4,7 հազարը մտահոգիչ ցուցանիշ է։ Հատկապես եթե հաշվի առնենք, թե Հայաստանում ինչպիսին է գործազրկության մակարդակը։ Առնվազն 200 հազար մարդ աշխատանք գտնելու խնդիր ունի։

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով