Մամուլ

Մեկ ամիս առաջ հեռացած լինեին, սահմաններին այս վիճակը չէինք ունենա․ Թևան Պողոսյան

Մեկ ամիս առաջ հեռացած լինեին, սահմաններին այս վիճակը չէինք ունենա․ Թևան Պողոսյան

Այս մասին քննարկման ժամանակ նշել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

«Մենք 2,5 տարի չենք հետեւել, մտածել ենք՝ լավ է լինելու ու հասել ենք այն պատակտռվածության աստիճանին, որը եղել է այն գրավականներից մեկը, որ Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել են այս հարձակումը: Հայաստանը դիմադրողականություն կունենա, եթե փոխվի եւ նախկին սխալները չկրկնի:

Կունենա, եթե ընտրենք եղած այլընտրանքներից մեկը, որովհետեւ գործողն ամեն ինչ տապալել է: Այլընտրանքները լինելու համար այդ պատուհանը պետք է բացվի: Առնվազն երկու այլընտրանք այսօր կա:

Թևան Պողոսյան

Գործող իշխանություններով այդ դիմադրողականությունը չի լինելու: Ամեն օր մի նոր բան ավելանում է, մե ամիս առաջ հեռացած լինեին, ես վստահեցնում եմ, որ Նոր Թաղերում, Խծաբերդում, նաեւ Սյունիքի սահմաններին այս վիճակը չէինք ունենա»,-ասաց Թեւան Պողոսյանը:

«Այդ ինչպես է ստացվում, որ մինչեւ գերի տղաների այստեղ թռնելը Նոր Թաղերն ու Խծաբերդը քարտեզի վրա կային, իսկ հենց որ հասան Երեւան, այլեւս չկանԿարո՞ղ է դա էլ գինն էր, կարո՞ղ է հիմա էլ հողերն այդպես ենք փոխանակել: Ես իրավունք ունեմ չէ՞, լեգիտիմ կասկած հայտնեմ»,-ասաց նա:

Կիսվել նյութով