Մամուլ

Մեկուկես տարվա ընթացքում 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձվել է տնտեսությանը

Մեկուկես տարվա ընթացքում 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձվել է տնտեսությանը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019-ի առաջին տասն ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: 2018-ի տասն ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասն ամիսներին՝ 54 միլիարդ:

Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվն ավելի քան կրկնապատկել ենք` շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը»:

Կիսվել էջում