Քաղաքականություն

Մեկնարկը տրվեց. ամեն ինչ նոր է սկսվում

1in.am-ը գրում է․ Ծրագրում կառավարությունը կարևորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը և առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ։

Կասկածից վեր է, որ հունիսի 7-ին մեկնարկող ԱԺ նիստում հավանություն է տրվելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, համենայնդեպս` ՀՀԿ-ն նախօրեին հայտարարել է, որ ոչ միայն չի տապալելու կառավարության ծրագիրը, այլ պատրաստ է բանակցել ԸՕ բարեփոխումների և արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:

Խիստ սկզբունքային ու կարևոր է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության ամրագրումը կառավարության ծրագրում, որովհետև դրա ընդունումից հետո թավշյա հեղափոխության առաջնահերթ պահանջը դառնում է պետական քաղաքականության, ծրագրի մի մաս: Արտահերթ ընտրությունների նման ամրագրումը իրավա-քաղաքական ավելի բարձր մակարդակ է ենթադրում, քան քաղաքական որևէ համաձայնություն կամ կոնսենսուս: Ընդունելով կառավարության ծրագիրը` գործող խորհրդարանն, ըստ էության, լեգիտիմացնում է արտահերթ ընտրությունների անցկացումը` տալով գործընթացի ոչ պաշտոնական մեկնարկը:

Երկրում ստեղծված վիճակը, երբ ամեն օր հեղափոխությունը կապիտալացվում է կառավարության գործողությունների հետևանքով, հիմքեր է ստեղծում պնդելու, որ խորհրդարանն, առանց մեծ դիմադրության, ընդունելու է նաև ԸՕ բարեփոխումները, որոնք, մասնավորապես, ենթադրում են, այսպես կոչված, ռեյտինգային համակարգի վերացում:

Անկասկած` Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է գտնել նաև իրավական այն մեխանիզմը, որը թույլ կտա մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում