Մամուլ

Մեկնարկել է «Սմերչ» ռեակտիվ համակարգերի լայնածավալ մարտավարական զորավարժությունները (ֆոտո)

Մեկնարկել է «Սմերչ» ռեակտիվ համակարգերի լայնածավալ մարտավարական զորավարժությունները

Մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով:

Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով:

smerch hrtir
hrtir smerch
Կիսվել էջում