Մամուլ

Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ Արայիկ Հարությունյան

Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ Արայիկ Հարությունյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Արայիկ Հարությունյան

Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար»:

Կիսվել էջում