Մամուլ

Մեծ ջանքերով 27-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է

Մեծ ջանքերով 27-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքաքացու (Հ․ Հ․, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Կիսվել էջում