Աշխարհ

Մեծ Բրիտանիան կսառեցնի ռուսական խոշորագույն բանկերի ակտիվները

Մեծ Բրիտանիան կսառեցնի ռուսական խոշորագույն բանկերի ակտիվները

Հակառուսական նոր պատժամիջոցների շրջանակներում Մեծ Բրիտանիան կսառեցնի ռուսական խոշոր բանկերի ակտիվները և ռուսական խոշորագույն ընկերություններին կզրկի կապիտալ ներգրավելու հնարավորությունից, հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

Պատժամիջոցների փաթեթը կներառի ՎՏԲ բանկը` երկրի երկրորդ խոշոր բանկը, որի ակտիվները Մեծ Բրիտանիայում կսառեցվեն և նրան անմիջապես կարգելվի բիզնեսով զբաղվել Մեծ Բրիտանիայի տարածքում:

kreml

Պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանին արգելում է նաև Միացյալ Թագավորությունում պետական ​​պարտատոմսեր թողարկել, «Աերոֆլոտին» արգելում է վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում:

Պատժամիջոցներ են կիրառվում նաև 100 «ֆիզիկական և իրավաբանական անձանց և նրանց դուստր ձեռնարկությունների» նկատմամբ։

Կիսվել էջում