Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Մեծ Բրիտանիայի վարչապետին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ Կորոնավիրուսով վարակված վարչապետի վիճակը երեկ երեկոյան վատացել է:

Ջոնսոնը երկրի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին խնդրել է անհրաժեշտության դեպքում փոխարինել իրեն։

Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել ապրիլի 6-ին, կորոնավիրուսի ախտանիշների բարդացման պատճառով: Վարչապետը ինքնամեկուսացման մեջ է եղել մարտի 27-ից:

Կիսվել էջում