Մամուլ

Մեծամոր գետը վարարել է եւ ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները, վնասվել են հողատարածքները (ֆոտո)

Մեծամոր գետը վարարել է եւ ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները, վնասվել են հողատարածքները

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է եւ ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները:

Ջրի մակարդակը իջեցնելու նպատակով՝ անհրաժեշտ է վերամբարձ կռունկի միջոցով բացել ջրի կարգավորիչ չգործող երկրորդ փականը:

Աշխատանքները դադարեցվել են․ կարգավորիչ փականը չի հաջողվել բացել։

Մեծամոր գետը
Կիսվել էջում