Մամուլ

Մելքոնյանների ընտանիքում 15-րդ զավակը ծնվեց, սակայն ընտանիքում ոչ ոք չի աշխատում (լուսանկար)

Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքում ևս մեկ ապագա զինվոր է լույս աշխարհ եկել: Մելքոնյանների 15-րդ զավակը՝ Հակոբը, ծնվել է հոկտեմբերի 23-ին: Երեխայի քաշը 2 կգ 700 գ է:

«Կինս իրեն լավ է զգում, վաղը երևի տեղափոխենք»,- նշեց Մարտիկ Մելքոնյանը:

Մարտիկ և Անժելա Մելքոնյանները 10 աղջկա և 5 տղայի ծնողներ են: Տանը, սակայն, ոչ-ոք չի աշխատում, երեխաներից 12-ն անչափահաս են: «Չափահաս երեխաներից մի աղջիկս ամուսնացել է, մյուսը տանն է, տղաս չի աշխատում, ես՝ նույնպես, որովհետև 3-րդ կարգի հաշմանդամ եմ»,- նեղսրտեց բազմազավակ հայրը:

Ընտանիքն այսօր ապրում է պետական նպաստով, որն ընդհամենը 100.000 դրամ է: Նրա խոսքով՝ իրենց հիմնականում բարերարներն են օգնում, սակայն՝ ոչ հաճախ:

melqonyan

«Շատ երեխաներ ունենալը երջանկություն է. երեխաներն Աստծո պարգևն են, սակայն դժվարություններ ևս կան»,- նշում է Մարտիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ պատկան մարմիններին ծրագրեր են ներկայացրել, որոնք կյանքի կոչելու համար ֆինանսներ են պետք: Մարզպետարանը թեև տեղյակ է այդ ամենին, բայց քանի որ ֆինանսներ չունեն, հորդորում է որոշ ժամանակ սպասել:

«4 ծրագիր կա. ջերմոցային տնտեսություն եմ ուզում ստեղծել, արևային էներգիայի կայան, ավտոտեխսպասարկման կենտրոն և այլն: Այս ամենը ոչ թե բիզնեսի, այլ իմ ընտանիքի կարիքները հոգալու համար է»,- նշեց նա՝ հավելելով, որ նախկին իշխանությունների կողմից աջակցություն չի եղել:

Մելքոնյանների տունն այժմ կառուցված է, սակայն կիսակառույց է անասնագոմը:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով