Մամուլ

Մեզանից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը․ Մարիամ Փաշինյան

Մեզանից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուրստը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեջբերելով հայրիկի, երեկ Ստեփանակերտում հնչեցրած խոսքերը։

«Ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով, հայրենիքից տարանջատված և հայրենիքի դեմ գործող տարածքի: 

Ես համոզված եմ, որ նոր Հայաստանում, ընտանիք և օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու հայրենիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված` պետականություն, սահմանադրությամբ և օրենքներով հարաբերվող ժողովուրդ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՕՋԱԽՆ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ:

Սա պիտի լինի մեզանից յուրաքանչյուրի առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզանից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզանից յուրաքանչյուրի անհատական արժանապատվույթունն ու ազատությունը ներդաշնակ է հանրության արժանապատվության և հայրենիքի ազատության գաղափարի հետ:

Սա է նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարևորագույն օրակարգերից մեկը, և հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդը իրեն ընկալում էր որպես մեծ, երջանիկ, համերաշխ ու հաղթական ընտանիք:

Այս է պատճառը, որ մեզանից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի` Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը: Ընդ որում, սա պետք է դառնա, նոր ժամանակների համահայկական կարգախոս, ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդը անընկճելի է ու անպարտելի: 

Եւ ուրեմն
Կեցցե’ ազատությունը,
Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե’ Արցախը, 
Կեցցե’ սփյուռքի հպարտ հայությունը,
Կեցցե’նք մենք բոլորս, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ հայրենիքում` ազատ և երջանիկ Հայաստանում»։

Կիսվել նյութով