Մամուլ

«Մեգամոլում» 53-ամյա տղամարդուն դանակահարել է նրա հարևանը․ մանրամասներ հայտնի դեպքից

«Մեգամոլում» 53-ամյա տղամարդուն դանակահարել է նրա հարևանը․ մանրամասներ հայտնի դեպքից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։

Վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է, իսկ նրան սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ին։

Աղբյուրի տեղեկություններով նշված անձինք հարևաններ են և իրար ճանաչել են։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Կիսվել էջում