Մամուլ

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է լուսաբացին. գիշերը հրետակոծվել են Ասկերանի գյուղերը

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է լուսաբացին. գիշերը հրետակոծվել են Ասկերանի գյուղերը

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետեւանքով կան բազմաթիվ ավերածություններ։

հրետակոծվաց ստեփանակերտ

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաեւ լուսաբացին։

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ եւ սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել  Ավետարանոց եւ Սզնեք համայնքների ուղղությամբ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կիսվել էջում