Շոու-բիզնես

Մարտա Կիրակոսյանի հարսանիքի անակնկալն ու չհրապարակված լուսանկարները

իր ընթերցողներին հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել երգչուհի Մարտա Կիրակոսյանի հարսանիքը: Նա ամուսնացել է ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանի հետ: Վերջինս Ֆելիքս Խաչատրյանի եղբայրն է: Երգչուհին Tert.am Life-ին է տրամադրել հարսանեկան ֆոտոշարքն ու խոսել կյանքի կարևորագույն իրադարձության մասին:

Մարտան ասաց, որ հարսանիքին նախապատրաստվել են մեկ ամսում. «Ամեն ինչ շատ արագ է եղել: Հատուկ ճոխ ու շքեղ չի արվել, շեշտը դրված է եղել իսկական, լավ, ուրախ հարսանիք ունենալու վրա, որի համար ճոխություն պետք չէ»:

marta kirakosyan 6

Երգչուհին նշեց, որ հարսի զգեստի ընտրության հարցում էլ արագ է կողմնորոշվել ու ընտրել է այն զգեստը, որն առաջինն է փորձել: Մարտայի խոսքով, ի սկզբանե որոշել էին ավանդական հարսանեկան երթուղով չգնալ, սակայն ծրագիրը փոխվել է: «Պայմանավորվել էինք հանդիպել եկեղեցում, բայց անակնկալ արեցին ինձ ու ավանդական ձևով, ազդանշաններով եկան, մտան մեր բակ»,-ասաց նա:

Զույգի պսակադրության  արարողությունը  կայացել է Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը շարունակել են ռեստորանային համալիրներից մեկում: Հարսանեկան խնջույքին ներկա են եղել Արթուր Գիրգորյանը, Ավետ Բարսեղյանը, Մանե Գրիգորյանը, Ռոլանդ Գասպարյանը, Անուշիկ Ալավերդյանը, Հասմիկ Կարապետյանը և այլք:

marta kirakosyan 5 1

Մարտան բացի հարսանեկան պարը ամուսնուն նաև երաժշտական կատարում է նվիրել, որը նրա դիտարկմամբ հարսանեկան խնջույքի ամենագեղեցիկ ու հուզիչ պահերից մեկն է եղել. «Երգս տեղում այնպես բեմադրվեց, որ ավելի լավ չէր կարող լինել: Միանշանակ ստացվեց ունենալ այնպիսի օր, ինչպիսին ես էի պատկերացնում և ուզում:

Դրա մասին փաստում են բոլոր հյուրերը ու հարազատներս»,- նշեց երգչուհին:

marta kirakosyan 4 1

Մարտան և Նահապետը տևական ժամանակ ընկերություն էին անում, սակայն երգչուհին նախընտրում էր անձնական կյանքի մասին չբարձրաձայնել: Մարտայից հետաքրքրվեցինք` արդյոք դա պայմանավորված էր ընտրյալի ցանկությամբ. «Հատուկ մտածված չի եղել, որ չխոսենք մեր հարաբերությունների մասին, ուղղակի երբ մարդիկ իսկապես խաղաղ ու հանգիստ են, երջանիկ, չեն ուզում խոսել դրա մասին»:

marta kirakosyan 3 1

marta kirakosyan 7

marta kirakosyan 4

marta kirakosyan 3

marta kirakosyan 2

Կիսվել նյութով