Մամուլ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Գավառում. կան զոհեր և վիրավորներ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Գավառում. կան զոհեր և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:

Կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ:

Share