Մամուլ

Մարտական հենակետում մահացած հայտնաբերված Գոռ Սահակյանը ձմռանն էր զորակոչվել բանակ (ֆոտո)

Մարտական հենակետում մահացած հայտնաբերված Գոռ Սահակյանը ձմռանն էր զորակոչվել բանակ (ֆոտո)

News.am-ը գրում է․ Մարտական հենակետում այսօր՝ օգոստոսի 19-ի գիշերը, հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Սահակյանը Դիլիջան քաղաքից էր։ Նա 2021 թվականի ձմռանն էր զորակոչվել բանակ։

Գոռը նախորդ տարի ընդունվել էր Երեւանի պետական համալսարան։ Սովորում էր Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում, ուներ մեկ ավագ եղբայր։

gor sahakyan 2

NEWS.am-ի հետ զրույցում Գոռի ընկերները պատմեցին, որ նա խելացի էր, զուսպ եւ հանգիստ բնավորություն ուներ։

sahakyan gor

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002 թվականի ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թվականի ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի, եւ 2002 թվականի ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Կիսվել նյութով