Մամուլ

Մարուքյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ սահմանադրական փոփոխությունների մասին․ «Հրապարակ»

Մարուքյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ սահմանադրական փոփոխությունների մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով ԱԺ արտահերթ նիստը կայանա, ի՞նչ է անելու ԼՀԿ-ն՝ հարցրինք ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։

«Ակտիվորեն մասնակցելու ենք` հասկանալու, թե ինչ է ուզում անել իշխանությունը»: Ինքնին հասկանալի է` ինչ է «ուզում»։

«Մենք մեր հարցերը կուղղենք զեկուցողին, հուսով եմ` զեկուցողը կպատասխանի, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք անում»:

Արդեն հրապարակված մոտեցումներում, նախագծում սահմանադրական խախտումներ, ինքնիրավչություն  չկա՞:

«Բա նիստն ինչի՞ համար է, որ հասկանանք` ինչ են ուզում, ինչ է արվում»:

Ի դեպ, հունվարի 14-ին լրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, եւ կարող եք նրան  անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, հնարավո՞ր է առաջիկայում նման քայլի դիմեք։

«Նման հարց մենք չենք քննարկում. կարծում եմ` վարչապետը վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասի վստահությունը, հետեւաբար, այդ հարցն օրակարգում լինել չի կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել էջում