Շոու-բիզնես

Մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո Գոհար Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է․ նրա մոտ արյունահոսություն է սկսվել

Մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո Գոհար Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է․ նրա մոտ արյունահոսություն է սկսվել

Գիշերը ռուսաստանաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Առաջին վիրահատությունից գրեթե մեկ տարի անց դիմահարդարը դարձյալ պլաստիկ վիրահատության մեթոդին է դիմել իր երազած կազմվածքն ունենալու համար: Գոհարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից:

Սակայն այս գիշեր Գոհարի մոտ արյունահոսություն է սկսվել։ Նա մասամբ հեռացրել է ոտքերի ու ձեռքերի՝ նիհարելու հետևանքով թուլացած մաշկը, շտկել է նաև որովայնը։ Վիրահատությունը տևել է վեց ժամ։ Վիրահատությունից առաջ նա հայտնել էր, որ հասել է իր նպատակին՝ 4 ամսում նիհարել է 24 կգ։

gohar aperacia

Գիշերը Գոհարին կրկին վիրահատել են, որպեսզի կանգնեցնեն արնահոսությունը։ Նրան կրկին նարկոզ են տվել, որը տևել է 1,5 ժամ։

Կիսվել էջում