Մամուլ

Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի. մարդ է մահացել

Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի. մարդ է մահացել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 27.05.2020թ -ին ժամը 18:00-ից-20:30-ի ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում համագյուղացիների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ խաղի կանոնները խախտելու հետ կապված թիմերի միջև առաջացել է բանավեճ, դրա և այդ առիթով խաղից հետո զրուցելու մասին Վահրամաբերդ գյուղի թիմի անդամ Գ. Մովսիսյանը բջջային հեռախոսին ուղարկված հաղորդագրության միջոցով տեղյակ է պահել խաղադաշտում չգտնվող համագյուղացի ընկերոջը՝ Զ. Մանուկյանին:

Վերջինս ստացած հաղորդագրության միջոցով տեղեկանալով այդ մասին, ընկերոջ՝ Ա. Ա. Սարգսյանի և համագյուղացիներ՝ Դ. Սարգսյանի և Ս. Խառատյանի հետ, Ա. Սարգսյանին պատկանող Մերսեդես Բենց Ե մակնիշի 36 OR 131 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով եկել են Մարմաշեն գյուղում գտնվող խաղադաշտ, որտեղ նույն օրը ժամը 20:20-ի սահմաններում խաղադաշտին հարակից դպրոցի մոտակայքում թիմերի միջև մինչ այդ առաջացած բանավեճը վերածել է վիճաբանության, ինչի ընթացքաում Մարմաշեն գյուղի բնակիչ Հ. Խաչատրյանը հարվածել է Զ. Մանուկյանի դեմքին և այդ առիթով պարզաբանումներ կատարելու նպատակով վերջիններս առանձնացել են մյուսներից: Զրույցի ընթացքում Հ. խաչատրյանը Զ. Մանուկյանին սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ

Զ. Մանուկյանին գցել է գետնին հասցրել մարմնի տարբեր հատվածներում հարվածներ, որից հետո Զ. Մանուկյանին գիտակցությունը կորցրած վիճակում թողնելով Հ. Խաչատրյանը հեռացել է:

Զ․ Մանուկյանին ընկերները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, տեղափոխելու ճանապարհին Զ. Մանուկյանը գիտակցության չգալով մահացել է:

Կիսվել նյութով