Շոու-բիզնես

«Մարիամը շատ ռոմանտիկ անակնկալ էր պատրաստել»․ Գոռ Համբարձումյանը՝ 27-ամյակի և սիրելիի հետաքրքիր նվերի մասին

«Մարիամը շատ ռոմանտիկ անակնկալ էր պատրաստել»։ Դերասան Գոռ Համբարձումյանը երեկ նշել է ծննդյան 27-ամյակը։ Գոռի համար սիրելին՝ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը պատրաստել է մի շարք անակնկալներ։  

Tert.am Life-ի հետ զրույցում զույգը կիսել է տպավորություններն ու պատմել հիշարժան օրվա մասին։ Մարիամը նկատեց՝ սիրելին դեռ տպավորությունների տակ է և դժվարանում է խոսել, այնպես որ անակնկալի մասին կպատմի ինքը․ «Նվերները շատ-շատ են եղել և մինչև օրվա վերջ ինքը տարբեր անակնկալներ է ունեցել՝ թե՛ իմ կողմից, թե՛ իր ծնողների կողմից, թե՛ ընկերների։ Տարբերվող բան էինք ուզում մտածել և այս անգամ բոուլինգում կազմակերպեցինք։

Ավանդական ձևով, ինչպես ամեն տարի, իր աչքերը կապեցինք և ուղեկցեցինք, չնայած նա շատ լավ է կողմնորոշվում, բայց չէր կարողանում կռահել, թե ուր ենք գնում։ Ընկերական միջավայրում լավ ժամանակ անցկացրիք, իսկ հաջորդ օրվա համար ես իրեն զգուշացրել էի, որ էլեգանտ հագուստ ընտրի, քանի որ գնալու ենք շատ ռոմանտիկ տեղ։  Մենք միայն երկուսով ենք եղել, լսել ենք դասական երաժշտություն: Գոռն աշխարհից ամբողջությամբ կտրված տարեդարձ ունեցավ։ Այս ծնունդը մեր երկուսի համար էր»։

Գոռ Համբարձումյան

Գոռը ևս պատմեց իր տպավորություններից՝ ամեն ինչ հրաշալի և ռոմանտիկ է եղել։ Դերասանն ասաց՝ անակնկալներն իսկապես ստացված էին և իրեն շատ են դուր եկել․

«Մարիամն այս տարի շատ ռոմանտիկ անակնկալ էր պատրաստել, սակայն  այս անգամ չեմ ցանկանում բացահայտել, թե ինչ անակնկալի մասին է խոսքը։  Նախորդ տարի Մինի Մաուսի հագուստով էր անակնկալը, իսկ այս տարի բավականին ուրիշ ձև ստացվեց։ Շատ հետաքրքիր, կրեատիվ տարեդարձ ստացվեց, որը կազմակերպել էին մեր ընկերներն ու Մարիամը։ Ռոմանտիկ տարեդարձ ստացվեց»։

Գոռ Համբարձումյան

Դերասանն ասաց՝ իր բոլոր ցանկություններն ու նպատակները մեկ ուղղվածություն ունեն․ «Ոչինչ չի փոխվել․ իմ բոլոր նպատակները կապված են մեր երկուսի հետ՝ իմ և Մարիամի։ Կարիերայի կամ մեկ այլ կողմ չեն փոխվել նպատակներս՝ ամեն ինչ մեր երկուսի համար է արվում»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում