Ազատ խոսք

Մարդ, ում աղջիկը, «Մեխակներս ո՞ւմ նվիրեմ» ռաբիս լսելով, ինքն իրենով հիանում է, խոսում է նոր քաղաքակրթական մակարդակից

Մարդ, ում աղջիկը, «Մեխակներս ո՞ւմ նվիրեմ» ռաբիս լսելով, ինքն իրենով հիանում է, խոսում է նոր քաղաքակրթական մակարդակից

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապրիլի 24-ի միջոցառումների, հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց երթն արգելելու հետ կապված քաղաքական դաշտում, ըստ էության, ոչ ոք մեղադրանքի ոչ մի խոսք չհնչեցրեց Փաշինյանի ու նրա Կառավարության հասցեին։

Բոլորը տեսնում էին վերջիններիս ապիկարությունն ու կայացված մի շարք, մեղմ ասած, վիճելի որոշումները, բայց լռում էին՝ դրության մեջ էին մտնում, հասկանում էին, որ արտակարգ դրություն է, կարող են նաև թերացումներ լինի։ Կրկնում եմ՝ խոսքը քաղաքական դաշտի մասին է։ Ժողովուրդը շատ դժգոհեց և ճիշտ արեց։

Բայց հարցը դա չէ։ Քիչ առաջ Նիկոլի այսօրվա լայվն էի նայում։ Էն որ ասում էր, թե քաղաքակրթական նոր մակարդակի են բարձրացրել Ապրիլի 24-ի միջոցառումները։

Էն որ բողոքում էր «արևածաղի չրթելով» հուշահամալի գնացողներից։ Էն որ դժգոհում էր, փողոցներն աղտոտող ծաղիկ վաճառողներից, ինչ-որ «ատկատներից» և այլն։ Կարծում եմ՝ շատերդ եք տեսել վարչապետի այդ տեսաուղերձը։

Երևի նաև նողկացել, թե ով է խոսում քաղաքակրթական նոր մակարդակի մասին։ Մարդ, ում ընտանիքը, հարազատ աղջիկը «Մեխակներս ու՞մ նվիրեմ» հայտնի ռաբիզ լսելով, ինքն իրենով հիանում և հետո այդ ամենի ձայնագրությունը համացանցում է տեղադրում։ Դե արի ու մի ասա՝ գնա տնեցիքիդ ու քո մակարդակը բարձրացրու, այ կեղծ ու սրբապիղծ արարած։

Ուրեմն եթե մարդիկ լռում են, չեն ուզում մեր սուրբ նահատակների հիշատակի օրը ավել մի բառ ասել, դա իշխանության կողմից որպես փիարվելու, ողջ ժողովրդին ու քաղաքական հակառակորդներին սևացնելու առի՞թ է ընկալվում։

Բա չե՞ն մտածում, որ իրենց ասած ամեն մի խոսքին տասը պատասխան կա։ Ու բոլորը էն մասին, թե որքան ինքնահավան, ստոր ու ապիկար են այս իշխանությունները։ Սա ի՞նչ բան է։ Որքա՞ն կարելի է հանդուրժել այս տգիտությունը»։

Կիսվել նյութով