Ազատ խոսք

Մարդ, ով հեռու լինելով բանակային ծառայությունից, չպատկերացնելով դրա բոլոր առանձնահատկությունները՝ աղավաղում է զինվորի ռազմական առօրյան․ Անի Կարապետյան

Մարդ, ով հեռու լինելով բանակային ծառայությունից, չպատկերացնելով դրա բոլոր առանձնահատկությունները՝ աղավաղում է զինվորի ռազմական առօրյան․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Անի Կարապետյանը։

«ԱՀԱ ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԴԱՍԱԼԻՔ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒՆԵՆԱԼԸ

Այս տարվա հուլիս ամսին հայտնի դարձավ, որ Հայաստանի 24 զորամասերում սննդամթերքի մատակարարմամբ կզբաղվի մասնավոր ընկերությունը: Պաշտպանության նախարարությունը լրագրողներին հրավիրել էր զորամասերից մեկը՝ կատարվող փոփոխություններին տեղում ծանոթանալու, և հնչում էին խոստումներ՝ զինվորի կյանքն ու ապրուսը լավացնելու մասին:

Նշված ընկերության՝ «Մեդիտեքի» հիմնադիր-տնօրեն Անուշավան Խաչատրյանը ասում էր, որ ծրագիրը իրենք են ներկայացրել ՀՀ վարչապետին, և այն հավանության է արժանացել: Ա.Խաչատրյանի խոսքերով, իրենք զորամասերում ներդնելու են ամերիկյան «ՄակԴոնալսդի» համակարգը, այսինքն բոլոր զորամասերը պետք է ունենան նույն որակի սնունդը՝ նույն չափաբաժիններով:

Նշենք, որ «ՄակԴոնալդսի» համակարգը նաև նշանակում է, որ զինվորը ինքը պետք է մոտենա և ընտրի իր ուզած ճաշատեսակն ու խորտիկները: Եվ այս «փայլուն» միտքը, որին իր հավանությունն է տվել վարչապետը, իրականում զինվորին զրկում է մարտական պատրաստականությունից: Ինչպե՞ս: Դիտարկենք ինքներս:

Մինչև զինվորը ճաշարանի մուտքի մոտից հասնում է ճաշարանի բարի մոտ, անցնում է մոտ մեկ րոպե, հետո մինչև ընտրում է իր ուտելիքը, անցնում է նվազագույնը 3 րոպե: եթե հաշվի առնենք, որ զինվորները հերթով են մոտենում և վերցնում իրենց ճաշը, և ամեն մի գնդում էլ կա միջինը 100 հոգի, ուրեմն ճաշի տևողությունը պետք է կազմի 5 ժամ (3րոպեX100զինվոր=5ժամ):

Ստացվում է, որ ժամը 14:00-ին սկսված ճաշը ավարտվում է 19:00-ին: Մինչդեռ ժամը 16:00-ին զինվորը պետք է պատրաստվի վերակարգի և անցնի մարտական պատրաստականություն: Ճաշի երկար տևողության պատճառով նա զրկվում է վերակարգից:

Անդրադառնալով նախաճաշին՝ նշեմ, որ այն սկսվում է առավոտյան ժամը 8:00-ին, և և նույն «ՄակԴոնալդսի» սկզբունքով, ըստ որի՝ ամեն մի զինվոր 2 րոպե կորցնի սննդի ընտրության և ինքնասպասարկման վրա: Արդյունքում 100 զինվոր պետք է 3 ժամ զբաղվեն նախաճաշի գործընթացով, և այն ավարտվի երեք ժամ անց՝ ժամը 11:00-ին, մինչդեռ առավոտյան ժամը 9:00-ից 13:00-ն մարտական պատրաստականության ժամանակահատված է:

Փաստորեն, զինվորի մասին հոգ տանող իշխանությունները իրականում վնասում են նրան և խախտում նրա ռեժիմը: Ստացվում է, որ մեր զինծառայողները ամբողջ օրը պետք է զբաղվեն ուտել-խմելով, այսինքն անեն այն, ինչը սիրում է անել ինքը՝ վարչապետը:

Ահա թե ինչ է նշանակում դասալիք մարդուն վարչապետի պաշտոն վստահելը, մարդ, ով հեռու լինելով բանակային ծառայությունից, չպատկերացնելով դրա բոլոր առանձնահատկությունները՝ աղավաղում է զինվորի ռազմական առօրյան:

Բացի այդ ամենից, եթե Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով և անառիթ հայտարարում է, թե իբր նախկինները մկան նման թալանել են բանակը, թող բարի լինի և հանձնարարի պարզել, թե այդ ինչպես է լինում,որ ըստ հավաստի աղբյուրների, ՊՆ սննդամթերքի անձեռնմխելիության պաշարների պահպանման պահեստները դատարկվել են:

Հարավ-Արևելյան ուղղությամբ փոշիացվել է 3 ամսվա սննդամթերքի ամբողջ քանակը: Թող գնան ու պարզեն՝ ո՞վ է մկան նման ուտում զինվորի հացը»:

Կիսվել նյութով