ՄամուլՏեսանյութ

Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ տարեց կնոջը փողոց շպրտի․ հարևանները սպառնում են ճանապարհ փակել (Տեսանյութ)

Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ տարեց կնոջը փողոց շպրտի․ հարևանները սպառնում են ճանապարհ փակել

Shamshyan.com-ը գրում է․ Մենք՝ հայերս, բազմաթիվ իմաստուն խոսքեր ու մտքեր ունենք, որոնցից մեկը հայերս երբեմն արտահայտում ենք՝ ասելով. «Մարդու մատը փուշ է մտնում, մինչև բարեկամը գալիս է, հարևանն է օգնության հասնում»։ Նման մի դեպք տեղի է ունեցել Երևանում։

Դեռ ԽՍՀՄ տարիներից այն ժամանակվա 26 Կոմիսարների շրջանում, այժմյան Արաբկիր վարչական շրջանի Հարություն Կալենցի թիվ 45 տանն է բնակվել տիկին Հասմիկը։ Մոտ 40 տարի տիկին Հասմիկը այդ հասցեում է եղել, կատարել կոմունալ վճարումները, էլեկտրաէներգիա, ջուր, գազ։ Ի՞նչ իմանար տիկին Հասմիկը, որ իր հարևանների ասած հայտնի խոսքը տիպիկ իրեն է վերաբերում։

1998 թվականից Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտագաղթած նրա ազգականը՝ Լևոն Մենեշյանը, չգիտես ինչու, որոշել է «զոռբայությամբ» տիկին Հասմիկից խլել 40 տարվա իր կացարանն ու տարբեր ապօրինություններ կատարելով՝ ըստ հարևանների, ովքեր Shamshyan.com-ի հետ զրույցում հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ցանկանում է տնից վտարել տալ տիկին Հասմիկին և նրա ընտանիքի 4 անդամներին։

Սարի թաղ

Մարդիկ, տեսնելով, որ արդարադատությունը կաղում է, դիմել են դատարան և առաջին ատյանի դատարանում շահել են դատը. վճիռ է կայացվել՝ ի օգուտ տիկին Հասմիկի, սակայն Ռուսաստանից ժամանած Լևոն Մենեշյանը այս անգամ դիմել է Վերաքննիչ դատարան, որտեղ էլ «մեծն» դատավորները, հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, որոշում են կայացրել, որ ընտանիքի 5 անդամները պետք է հայտնվեն փողոցում։

Հարևաններն ասում էին. «Սաղ թաղամասը գիտի, որ տիկին Հասմիկն ու իր ընտանիքի անդամները Սովետի վախտվանից էստեղ են ապրել, ու հիմա իրենց բարեկամը ցուցաբերում է անմարդկային մոտեցում՝ մտածելով, որ մինչ մարդիկ զբաղված են կորոնավիրուսի դեմ պայքարով, իր սև գործն ուզում է ավարտին հասցնել։

Եթե պետք լինի, ողջ հարևաններով ընտանիքի համար ճանապարհ էլ կփակեն։ Մարդ ի՜նչ աստիճանի ստոր լինի, որ տարեց կնոջն ու նրա ընտանիքի անդամներին փողոց շպրտի։ Հետո էլ ասում են՝ մարդկությունը չի կորել։ Էս կորոնավիրուսը պատճառ դարձավ, որ բազմաթիվ պետություններ, որ տարիներով իրար միս են ուտում, հաշտության գան, իսկ Լևոն կոչեցյալի քայլը բանականություն ունեցող մարդու կողմից չի ընդունվի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում