Մամուլ

«Մարդու իրավունքները ենթադրում են ակտիվ մասնակցություն քաղաքական կյանքին» Վիգեն Քոչարյան

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի շրջանակներում պատմեց մարդու իրավունքների ոլորտում կառավարությունում գործող ծրագրի և սպասվելիք փոփոխությունների մասին․

«Մարդու իրավունքների ոլորտում կառավարության գործող ծրագիրը ընդունվել է 2017 թվականին, որտեղ կար մոտ 96 գործողություն։ Թավշյա հեղափոխությունից հետո այն բնական է, որ պետք է վերանայվեր։ Մենք վստահեցնում ենք, որ բոլոր նոր առաջարկությունները ներառվելու են նոր ծրագրում։ Մենք 2019 թվականի ռազմավարությունը կմշակենք, որի մեջ արդեն հստակ կերևան արված փոփոխությունները»։

Նախարարի տեղակալը նաև կարևորեց մարդկանց մասնակցությունը քաղաքական պրոցեսներին ևերկրի կառավարման համակարգին․

«Մարդու իրավունքները նախ ենթադրում են քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածություն երկրի քաղաքական կյանքին։ Մարդը ունի իրավունքներ, որոնք չպետք է խոչընդոտի պետությունը, հակառակը՝ պետք է օգնի և սատարի»։

Վիգեն Քոչարյանը խոստացավ, որ նոր փոփոխությունների մասին կտեղեկացնեն շուտով։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով