Ազատ խոսքՄամուլ

Մարդն 20 տարի աշխատել ա, կոպեկ կոպեկ էդ 54 հազար դոլարը հավաքել ա, որ Audi Q5 առնի գործարանից․ Նարեկ Սամսոնյան

Մարդն 20 տարի աշխատել ա, կոպեկ կոպեկ էդ 54 հազար դոլարը հավաքել ա, որ Audi Q5 առնի գործարանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Արամ Աբրահամյանը, Պետրոս Ղազարյանն ու «մամուլում շրջանառվող» տեղեկությունները

Պետրոս Ղազարյանի մասին Antifake.am-ի հրապարակած տեղեկատվությանն առ այն, որ Պետրոսը ընդհատակյա խաղատանը «բռնվել» ա ու 50.000 դոլար արժողությամբ նոր մեքենա ա քշում անդրադարձել են Առավոտ օրաթերթից:

Պետրոսի «պատասխանի» մասին ոչինչ չկա ասելու քանի որ մարդն ուղղակի հաստատել ա էն, որ ինքը 50 հազար դոլար արժողությամբ մեքենա ա գնել ու ասել ա, որ 20 տարի աշխատել ա, կոպեկ կոպեկ էդ 54 հազար դոլարը հավաքել ա, որ հենց էն ժամանակ, երբ Հ1-ի լուրերի տնօրեն աշխատի Audi Q5 առնի գործարանից ու քշի:

Բան չես կարա ասես մարդուն` մանկական երազանքը կատարել ա, ասեմ ավելին ես հավատում եմ, որ Պետրոսը 20 տարի 3 կգ-անոց բանկայի մեջ ա հավաքել էդ 54 հազար դոլարը:

Կազինոյի պահով մեր ունեցած տեղեկատվությունը 100% ճշմարտացի է, ասեմ ավելին Պետրոսն այդ օրը կնոջը գիշերային ժամին գործուղման ուղարկելու նպատակով տարել է Զվարթնոց օդանավակայան և դրանից հետո նոր գնացել է Նար-Դոս փողոցում գտնվող կազինո սա ապացուցելը վաղը մյուս օրը մի քանի ժամվա խնդիր է լինելու:

Առավոտ օրաթերթը, ցավալիորեն, հերթական անգամ զարմացրեց. ուրեմն քիչ ա Պետրոսի զառանցանքներով քարոզչական նյութ ա գրել մի հատ էլ որևէ հղում չի տվել տեղեկատվության սկզբնաղբյուրին, որ իրենց կարդացողները նաև հակառակ կողմի տպված նյութին ծանոթանան:

Ցավում եմ, որ Արամ Աբրահամյանի հեղինակավոր թերթը վերջին մեկ տարվա ընթացքում իշխանական թերթոնի վերածվել ու գնալով ավելի ու ավելի է հատում անդառնալիի սահմանը:

Քիչ անց առանձին գրառմամբ կհիմնավորեմ Առավոտ օրաթերթի իշխանական թերթոն դառնալու ընթացքը, բայց իրոք ցավում եմ, որ պրոֆեսիոնալ լրատվությունը ստորադասվեց light քաղաքական պրոպագանդային:

Հ.Գ. Պետրոս Ղազարյանին փոխանցեք թող հիմիկվանից սկսի փող հավաքել վաղվա համար, որ խնձորի շտրուդելի տեղը վաղը սուխարիկ չուտի»:

Կիսվել նյութով