Աշխարհ

Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքը Հարության տոնը նշում է հայկական օրացույցով

Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքը Հարության տոնը նշում է հայկական օրացույցով

Ռուսաստանյան առաջատար «Russia Today» հոլդինգի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընտանիքի` ամուսնու` կինոռեժիսոր և հաղորդավար Տիգրան Քեոսայանի, սկեսրոջ` դերասանուհի Լաուրա Գևորգյանի, Տիգրան Քեոսայանի ավագ դստեր` Լաուրայի հետ Սուրբ Հարության տոնը նշում է հայկական օրացույցով։

Նա լուսանկարներ է հրապարակել Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ վերջինիս նստավայրում, գրում է 168․am-ը։

tigran qeosayan

Քեոսայան-Սիմոնյան ընտանիքին հետ լուսանկարներում տեսնում ենք հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանին, ով փաստորեն Քրիստոսի հրաշափառ հարության տոնը նույնպես նշում է մեր եկեղեցու տոնացույցով։

Կիսվել նյութով