ՄամուլՏեսանյութ

Մատը կորցրած 10-ամյա տղան խնդրում է՝ այլևս պայթուցիկներ չներմուծել Հայաստան

Մատը կորցրած 10-ամյա տղան խնդրում է՝ այլևս պայթուցիկներ չներմուծել Հայաստան։ Տավրոս Մկրտչյանը Ամանորի գիշերը պայթուցիկից վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նա լրագրողների հետ զրույցում պատմեց՝ առաջին անգամ էր պայթուցիկ պայթեցնում, մեկ անգամ ևս գնել էր, սակայն ինքը չէր պայթեցրել․

«Նոր տարվա գիշերը պայթեցրել եմ, մեծերից էլ կային պատշգամբում, ծնողներս տանը չէին, սակայն գիտեին, որ պայթուցիկ եմ գնել։ Երկրորդ անգամ էի պայթեցնում, առաջին անգամ որ առել էի, ես չեմ պայթեցրել, հայրիկս է պայթեցրել, հայրիկս է սովորոցրել ինչպես պայթեցնել։ Տատիկս ու պապիկս, եղբայրներս հետս էին պատշգամբում, շտապ տարան հիվանդանոց։ Բժիշկն ասաց բութս էր ճղվել, կարել են, մատս է սևացել, եղունգն է սևացել»։

10-ամյա Տավրոսը խորհուրդ տվեց մյուս երեխաներին չօգտագործել պայթուցիկներ․ 

«Ես չեմ ուզում ընդհանրապես որ պայթուցիկները վաճառեն։ Ես խորհուրդ կտամ բոլորին, որ չօգտագործեն պայթուցիկներ ու ընդհանրապես ներմուծումը Հայաստան արգելեն»։ Նա նաև ասաց՝ իրեն հիմա լավ է զգում։ Ձմեռ պապիկն նամակ գրել է, նվերը իրենց տուն է բերել։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում