Մամուլ

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող Մատաղիս գյուղում հայ զինվորների դիերը որոնելիս ականի պայթունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին բուժօգնության համար տեղափոխել են ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան։

Պատահածի մասին ֆեյսբուքյան իր էջում պատմել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը նշելով՝ այլևս անկարող է լռել։

«Այլևս անկարող եմ լռել։

ականի պայթյուն

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է, իսկ ամուսինս և երկու փրկարար վիրավորվել են։

Տեսնելով անօգնական սպային՝ թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խախաղապահի հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար… Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան…

Մի՞թե այլևս անտերության ենք մատնված»,- գրել է նա ու արձագանքի համար նշել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։

Կիսվել նյութով