Մամուլ

Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինվորական

Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինվորական

WarGonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Майор и Генерал ալիքին հաղորդում է, որ Մատաղիսի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Արցախի ԱԻՊԾ 4 ծառայող եւ մեկ ռուս խաղաղապահ։ Հաղորդվում է նաև մահացած մեկ ադրբեջանցի զինվորականի մասին։

wargonzo

Նշենք, որ թշնամին փորձել է գրավել Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղը, որը ներառված չէ փաստաթղթով։

Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ: Սակայն Բերդաշենը այս ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում տեղի ունեցած հրադադարի դադարեցման պայմաններին:

Կիսվել նյութով