Մամուլ

Մանրամասներ Նալբանդյան գյուղում տեղի ունեցած սպանությունից․ փեսան ձերբակալվել է

Մանրամասներ Նալբանդյան գյուղում տեղի ունեցած սպանությունից․ փեսան ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը՝ նույն համայնքի 69-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ կնոջ մայրն ու եղբայրը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

nalbandyan

Նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ այսօր, ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ մահացած գետնին է։

Կիսվել նյութով