Մամուլ

Մանրամասներ՝ կնոջը խեղդամահ անելու դեպքի վերաբերյալ. հայտնի է շարժառիթը

Մանրամասներ՝ կնոջը խեղդամահ անելու դեպքի վերաբերյալ. հայտնի է շարժառիթը

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Սուվորովի փողոցի թիվ 56 տանը տղամարդը սպանել է կնոջն ու վնասել իրեն։

Ահազանգին արագ արձագանքած Էրեբունու ոստիկանները մեկնել են Սուվորովի փողոցի նշված տուն։ Տղամարդը խոհանոցում էր, դուռն էլ՝ փակ։

Օպերատիվ խմբի ճշգրիտ գործողությունների շնորհիվ նա բացել է դուռը։ Խոհանոցում արյան հետքեր են եղել, հատակին՝ կնոջ դին։ Նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով 52-ամյա տղամարդը խեղդել էր 46-ամյա կնոջը, ապա խոհանոցային դանակով վնասել իր ձեռքը ու մեծ քանակությամբ արյուն կորցրել։

spanutyun knoj

Տղամարդը քրեական հետախույզների ուղեկցությամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ նախաբազկի ստորին երրորդականի կտրած վերք, ջլերի և նյարդանոթային խրցերի վնասում։

Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական մարմնին։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։

Նշանակվել են փորձաքննություններ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Share