Մամուլ

Մանրամասներ՝ Ենոքավան գյուղում 28-ամյա տղայի ողբերգական դեպքից

Մանրամասներ՝ Ենոքավան գյուղում 28-ամյա տղայի ողբերգական դեպքից

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Տավուշի մարզում։

Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ «Խաչի – Դոշ» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել և հնարավոր է՝ նա մահացել է։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 2 կմ մոտեցել են դեպքի վայր և հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 28-ամյա Նորայր Աղաբեկյանի դին, ապա պատգարակով, մեծ դժվարությամբ, ոլորանապտույտ ու անանցանելի ճանապարհով մոտ 2 ժամ դին տեղափոխել և մոտեցրել են դիատարին։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիետի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը։

enoqavan gyux

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկույթուններով մահացածի 20-ամյա ազգականը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ Ն․ Աղաբեկյանը «Խաչի-դոշ» կոչվող տարածքում գտնվող ժայռի վրա լուսանկարվելու ընթացքում վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կիսվել էջում