Մամուլ

Մանրամասներ՝ Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից

Մանրամասներ՝ Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների վիրավորումները թեթև են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Ստեփանյանի՝ իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կիսվել նյութով