Մամուլ

Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին այսօր` հունվարի 25-ին, զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից։

Արմավիրի ավագանին որոշումը կայացրեց միաձայն։

Ինչպես նիստի ժամանակ ներկայացրեց հարցը զեկուցող Արմավիրի ավագանու անդամը, որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով բացառիկ դեր են ունեցել, նպաստել են համայնքի զարգացմանը, բարգավաճմանը, կարկառուն ներդրում են ունեցել համայնքի տնտեսական, մշակութային զարգացման գործում»։

Որոշման նախագիծն ավագանու նիստում ընդունվեց առանց քննարկման և հարցուպատասխանի։ Ավագանին որոշեց անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացի ճանաչելու մասին 12 տարի առաջ կայացրած որոշումը։

Կիսվել էջում