Մամուլ

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, – այդ մասին մեզ հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Նա հայտնեց, որ օգտվելու են բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունը իրականացնենք պատշաճ կերպով։

Հիշեցնենք, որ երեկ Մանվել Գրիգորյանը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու:

Բժշկական կոնսիլիումը որոշեց, որ Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի բազմապրոֆիլ հիվանդանոցում, որովհետև նրա մոտ խրոնիկական հիվանդություններից մեկում դեկոմպենսացիա էր առաջացել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը որոշեց, որ բուժումն անցկացվի մեր հիվանդանոցում և Մանվել Գրիգորյանին հոսպիտալացրին ստացիոնար բուժման համար»,- այդ մասին Bavnews.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենը:

Կիսվել էջում