Մամուլ

Մանվել Գրիգորյանին անդամահատում է սպառնում, նրա հիվանդություններին ավելացել են 3-ը

Մանվել Գրիգորյանին անդամահատում է սպառնում, նրա հիվանդություններին ավելացել են 3-ը, – այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց՝ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով Մանվել Գրիգորյանի ունեցած 30 հիվանդություններին ավելացել են ևս երեքը։

«Չեմ փորձի ասել, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը, դրանք ծանր են և դրանց հետևանքը լինելու է անձի անդամահատություն՝ ձեռք, ոտք…

«Դատապարտյալների հիվանդանոցում» չկան պայմաններ Մանվել Գրիգորյանի համար, որին ողջ օրը արհեստական շնչառության սարքավորում է միացված: Ուղղակի հրահանգ կա հաշվեհարդար իրականացնել Մանվել Գրիգորյանի հանդեպ:

Դիմում եմ ՀՀ իշխանությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե մոտակա ժամանակներում չպատժեք Մանվել Գրիգորյանի հանդեպ անօրինականություն կատարողներին, դիմելու եմ ՄԻԵԴ»:

Կիսվել նյութով