Մամուլ

«Մանվել Գրիգորյանը կարող է մարդ սպանել, և ոստիկանությունը դա երբեք չի բացահայտի»․ Ջիվան Աբրահամյան

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ցույցերը հասել են Երևան։ Մի խումբ մարդիկ հավաքվել և կարծում են, որ Մանվել Գրիգորյանի՝ գրավի դիմաց ազատ արձակումը կարող է վտանգավորել լինել հասարակության համար․

«Բացի այն, որ երբ մարդ ազատ է արձակվում, պետք է օրենքի հստակ գերակայություն, Մանվել Գրիգորյանը մեծ վտանգ է ներկայացնում»,- պատմեց ցույցերի կազմակերպիչ Էջմիածին քաղաքի բնակիչ Ջիվան Աբրահամյանը։

Ըստ ցուցարարների՝ Մանվել Գրիգորյաը ունի զենք և զինամթերք, որոնք գուցե դեռ չեն հայտաբերվել։ Նրանք վախենում են, որ գեներալը կարող է տալ հանձնարարություններ, որի արդյունքում մարդիկ կարող են մահանալ․

«Մեզ պետք չէ քաղաքականացնել, մենք չենք սատարում որևէ ուժի, մենք օբյեկտիվ ենք, պարզապես վախենում ենք, որ կարող է մարդկանց կյանքին վտանգ սպառնալ։ Մենք Մանվելին ճանաչում ենք, տեսել ենք իր դաժանությունը, նա կարող է այնպիսի բան կազմակերպել, որ ոստիկանությունը, ինչքան էլ լավ աշխատի, չի գտնի»։

Ցուցարարները փաստեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը մինչև Մանվել Գրիգորյանը նորից չկալանավորվի։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում