Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդը» դառնում է Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթակիր

Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլի» մարզադաշտում ընդունեց «Սաութհեմփթոնին»: Հանդիպումն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» 3:2 հաղթանակով:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեյին տուգանային հարվածով բացեց Զլատան Իբրահիմովիչը: Այնուհետև 38-րդ րոպեյին Լինգարդը այն դարձրեց 2:0, իսկ առաջին խաղակեսի ավելացրած րոպեյին Գաբիադինին այն դարձրեց 2:1: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գաբիադինին դարձավ դուբլի հեղինակ, բայց այս ամենից ետ չմնաց նաև Զլատան Իբրահիմովիչը, որը ևս դուբլ ձևակերպեց հաշիվը դարձնելով 3:2:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն» 3:2

Գոլերը` Իբրահիմովիչ (19, 87), Լինգարդ (38) Գաբիադինի (45+1, 48)

Կիսվել էջում