Մամուլ

Մանկությանս ընկերոջից զանգ ստացա. կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»

Մանկությանս ընկերոջից զանգ ստացա. կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց՝ որդիս անմահացավ:Ես չգիտեմ ինչպես մխիթարել հորը, ում որդին սեփական աչքերում անմահ է այլևս:

Ես չգիտեմ՝ ինչքան ուժ, հավատ ու ոգի պիտի լինի հոր մեջ, որ արտաբերի էդ բառերը: Բայց ուզում եմ հավատալ, որ գիտի՝ պիտի ապրի, քանի որ դա է որդու անմահության գինը:

զինվոր

Ու թող պատմությունը հիշի՝ ինչպես էին հայրերն անտանելի ցավի միջից հայտնում որդու կորստյան գույժը:

Անմահացածներ ջան, ձեր չապրած կյանքին մեռնեմ, երանի ապրեիք: Մեր կյանքը էլ կյանքի նման չի լինի առանց ձեզ, բայց հաջորդ կյանքերը ձեզ են լինելու պարտական: Ապրեցնողներ ջան»:

Կիսվել նյութով